Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ճայը» ֆիլմի համաշխարհային առաջնախաղը

«Ճայը» ֆիլմի համաշխարհային առաջնախաղը
25.03.2019 | 14:05

Մանեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմի համաշխարհային առաջնախաղը տեղի կունենա Հունաստանում՝ Աթենքի միջազգային կինոփառատոնի շրջանակում: «Ճայը» Մանեի դիպլոմային աշխատանքն է: Նրա առաջին՝«Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ երկրներում, արժանացել աննախադեպ թվով մրցանակների: Կարծես թե սկսվում է «Ճայի» թռիչքը:


«Հրավերները, որ ես և ֆիլմերիս պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը ստանում ենք տարբեր երկրների փառատոներից, նույնքան անակնկալ են, որքան վավերագրական կինոն , որը հիմնված է անկանխատեսելիության վրա: Չգիտես՝ հերոսներդ ինչ կանեն, սյուժեն ինչ ընթացք կունենա»,- ասաց Մանեն, խոսելով Աթենքի կինոփառատոնի մասին, նշեց, որ այն նպատակ ունի կոտրել հնացած մեթոդներն ու կարծրատիպերը կինոյում: Փառատոնի կազմակերպիչները մեծ թվով հայտերից ընտրել ու կազմել են ցուցադրվող ֆիլմերի փոքր ցանկ: Հայաստանը ներկայացնում է «Ճայը» ֆիլմը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ